Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ընտանեկան բժշկությունն ուշադրության կենտրոնում է

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Բեռլինի կարմիր խաչի միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Ռաիներ Օտտոյին և «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում առողջապահության ոլորտի, մասնավորապես Գյումրու «Բեռլինե պոլիկլինիկայի և ընտանեկան բժշկության զարգացման հեռանկարները:

 

Դերենիկ Դումանյանը կարևորել է Բեռլինի կարմիր խաչի «Ֆյուր Արմենիենե բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Շիրակի մարզում իրականացված մեծածավալ աշխատանքը, որը շարունակական բնույթ է կրում: Հիմնադրամը հիմնականում նյութատեխնիկական և մեթոդական օժանդակություն է ցուցաբերում «Բեռլին» պոլիկլինիկային, Ավստրիական մանկական հիվանդանոցին, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցին և այլն:

 

Անդրադառնալով ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրմանն ու կայացմանը` նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ մեծ աշխատանք է կատարվել. մշակվել են ընտանեկան բժիշկների վերապատրաստման ծրագրեր, որով տեղամասային բժիշկները վերամասնագիտացել են, իրականացվում է նաև հետդիպլոմային կրթում: Գյուղական բնակավայրերում հաջողությամբ ներդրվել և գործում է համակարգը, խնդիրը` քաղաքային բազմապրոֆիլ պոլիկլինիկաներում է: Դերենիկ Դումանյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարություն է ներկայացվել ընտանեկան բժշկության գրասենյակի տիպային մոդել-առաջարկ Երևանի և քաղաքային պոլիկլինիկական ծառայության կազմակերպման վերաբերյալ:

 

Ռաիներ Օտտոն պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ խորհրդատվական աջակցություն ցուցաբերելո:

 

Նախարարը վստահեցրել է, որ համատեղ ծրագրերը շարունակվելու են և ամեն ինչ արվելու է բնակչությանը մատչելի և որակյալ բուժօգնություն տրամադրելու համար:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ